16:28:49 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տնտեսագիտական համալսարանում, որտեղից տարհանել են ուսանողներին ու դասախոսներին, գազի արտահոսք չկա. համալսարան

    13:29 22 Նոյեմբեր 2022

    Տնտեսագիտական համալսարանի շենքում, որտեղ տարօրինակ հոտի պատճառով տարհանվել են ուսանողներն ու դասախոսները, գազի արտահոսք չկա: Այս մասին տեղեկանում է համալսարանի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

    Հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մասնաշենքում, որը գտնվում է Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում, տարօրինակ հոտ է զգացվել։ Այս պահին այնտեղ են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ներկայացուցիչները և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը։

    Այս պահին պարզվել է, որ գազի արտահոսք չկա։

    Տուժածներ չկան»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս