07:46:34 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Տարածքները հանձնում էին թշնամուն, սակայն այդ տարածքներից մեր տղաներին դուրս չէին բերում կամ թողնում էին շրջափակման մեջ». Արեգնազ Մանուկյան

    17:43 14 Հոկտեմբեր 2021

    Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ  Արցախի պատմամշակութային արժեքները Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնալը առնվազն հանցավոր անգործության կամ գուցե միտումնավորության արդյունք է։

    «Այսպիսի մոտեցում եղել է ոչ միայն մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ, այլև մեր զինծառայողների նկատմամբ, որովհետև այդ օրերին մեր տարածքները հանձնում էին թշնամուն, սակայն այդ տարածքներից մեր տղաներին դուրս չէին բերում կամ թողնում էին շրջափակման մեջ։ Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում ինչ էլ հնարավոր է եղել փրկել, մեծամասամբ եղել է անհատների ջանքերի, սեփական նախաձեռնության, սրտացավության արդյունքում։ Կարծում եմ՝ այս ամենը հնարավոր կլինի պարզել միայն իշխանափոխությունից հետո, որովհետև իշխանությունն իրեն չի կարող մեղադրել մի բանի համար, որն ինքն է կատարել»,- նշեց Արեգնազ Մանուկյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս