13:57:23 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել է 43-ի

    01:00 10 Դեկտեմբեր 2021

    Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 43-ի՛ Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդել է Antara գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալությունը։

    «Որոնողական-փրկարարական խմբի օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով 09:00-ի) դրությամբ՝ Սեմերու հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է չորսով. Զոհվածների ընդանուր թիվը 43 է»,- մեջբերում է գործակալությունը փրկարարական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը:

    Գործակալության տվյալներով՝ հրաբխի ժայթքման հետեւանքով տուժել է 104 մարդ: Ըստ որում իշխանությունները հարկադիր փախստականների ժամանակավոր տեղավորման կետերի թիվն ավելացրել են մինչեւ 121:

    Ներկայումս արտակարգ ծառայությունները շարունակում են որոնողական-փրկարարական գործողությունը:

    Ավելի վաղ Ինդոնեզիայի Արեւելյան Ճավայի նահանգում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Դեկտեմբերի 8-ին արտակարգ ծառայությունները հայտնել են 39 զոհվածների մասին: Սեմերուն Ճավա կղզու ամենաբարձր գագաթն է: Ինդոնեզիայի տարածքում կա գրեթե 130 ակտիվ հրաբուխ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս