10:47:26 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները ևս 5 օբյեկտ վերցրել են իրենց վերահսկողության տակ

    12:51 12 Հունվար 2022

    Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ևս 5 օբյեկտ վերցրել են իրենց վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնել է խաղաղապահ ուժերի գեներալ Անդրեյ Սերդյուկովը։ 

    Նա նշել է, որ խաղաղապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական, ռազմավարական և սոցիալական կարևոր նշանակության օբյեկտների պահպանությունը։

    Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Բողոքի ցույցերը կարճ ժամանակում վերածվեցին մասշտաբային անկարգությունների։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում մինչև հունվարի 19-ը արտակարգ դրության ռեժիմ սահմանեց։ Նա նաև օգնության համար դիմեց ՀԱՊԿ-ին, որը խաղաղապահ ուժեր ուղարկեց Ղազախստան։ Ղազախստանի նախագահի տեղեկություններով երկիր է ժամանել ՀԱՊԿ 2030 խաղաղապահ և 250 միավոր տեխնիկա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս