12:04:39 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ-ն հայտարարել է Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունները վերսկսելու իր միջնորդության պատրաստակամության մասին

    17:36 27 Հունվար 2023

    Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո՝ Մոսկվայում, կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Նրա խոսքով, Մոսկվան այդ մասին տեղեկացրել է և՛ Երևանին, և՛ Բաքվին և հրապարակավ խոսել այդ մասին։

    «Պետք է ինչ-որ կերպ վերսկսել աշխատանքը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման և քաղաքացիական հասարակության հետ շփումներին»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս