06:16:33 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար

    21:57 24 Մայիս 2022

    Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 24-ին  վերընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով (2022-2027): «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

    Այս տարի Գեբրեյեսուսը այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, և նա դարձավ ԱՀԿ պատմության մեջ առաջին թեկնածուն, ով առաջադրվել է միանգամից երկու տասնյակից ավելի երկրների կողմից։

    Գեբրեյեսուսը ԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017թվականին։ Մինչ այդ՝ 2012-2016 թվականներին նա եղել է Եթովպիայի արտաքին գործերի նախարարը՝ նախկինում ղեկավարելով երկրի առողջապահության նախարարությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս