17:51:19 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը

    12:51 23 Սեպտեմբեր 2022

    Հինգշաբթի մահացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը։ Դոնալդը Բլինքենն ԱՄՆ նախկին դիվանագետ, ներդրումային բանկիր եւ ժամանակակից արվեստի կոլեկցիոներ էր։ Նա 96 տարեկան էր։

    Բլինքենը մի շարք թվիթերում հայտնել է հոր մահվան մասին։ Նա մասնակցում է ՄԱԿ-ի տարեկան Գլխավոր ասամբլեային։

    «Իմ ընտանիքը կորցրեց իր ծնողին, պապիկին, սիրո եւ ոգեշնչման աղբյուրին՝ հորս՝ Դոնալդ Բլինքենին,- գրել է նա։- ԱՄՆ ռազմաօդային ուժերի անդամ, ԱՄՆ դեսպան, Մարկ Ռոթկո հիմնադրամի նախագահ, Նյու Յորքի պետական ​​համալսարանի խորհրդի նախագահ՝ հայրս ծառայել է իր քաղաքին, նահանգին եւ երկրին»,- ասել է Բլինքենը:

    Դոնալդ Բլինքենը խաղաղ մահացել է Լոնգ Այլենդի Իսթ Հեմփթոն քաղաքում գտնվող իր տանը, հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը:

    «Հայրս ոգեշնչեց ինձ գնալ հանրային ծառայության,- գրել է Բլինքենը:- Նա ապրել է պարկեշտ, արժանապատիվ ու համեստ կյանքով։ Նա սիրում էր իր կնոջը՝ Վերային եւ իր ընտանիքին։ Նա հիանալի կյանքով ապրեց եւ ինձ հիանալի կյանք տվեց: Ես սիրում եմ քեզ հայրիկ»։

    Պետդեպարի ներկայացուցչի խոսքով՝ Էնթոնի Բլինքենը հոր առողջական վիճակի վատթարացման պատճառով չեղյալ էր հայտարարել մի քանի միջոցառում, որոնց պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հինգշաբթի երեկոյան, ուրբաթ նրա ժամանակացույցը կփոփոխվի՝ հաշվի առնելով ընտանեկան հանգամանքները։

    Դոնալդ Բլինքենը 1978-1990 թվականներին եղել է Նյու Յորքի պետական ​​համալսարանի նախագահը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ դեսպան Հունգարիայում 1994-1997 թվականներին՝ Քլինթոնի վարչակազմի օրոք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ