17:00:47 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարժանք. Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը

    17:40 25 Հոկտեմբեր 2021

    Հոկտեմբերի 25-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

    ՊՆ-ից հայտնում են, որ Տանկային ստորաբաժանումները մարտավարական բարդ պայմաններում կասեցրել են պայմանական հակառակորդի գրոհը, այնուհետև անցել հարձակման՝ ոչնչացնելով կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները, ռազմական տեխնիկան ու կենդանի ուժը՝ հնարավորություն տալով մոտոհրաձգային ստորաբաժանումներին զբաղեցնելու նպաստավոր դիրքեր։

    Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանումների ներդաշնակման հմտություններն ու պատրաստության մակարդակը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ