11:44:13 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ. Զաս

    15:16 28 Նոյեմբեր 2022

    Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծում է կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ։ Ինչպես պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, խորհուրդը, մասնավորապես, կքննարկի մի շարք երկրներում կենսալաբորատորիաների գործունեության խնդիրը։

    Ինչպես գրում է mk.ru-ն, Զասը հայտնել է, որ որոշումը կայացվել է նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում։

    «Կենսաբանական լաբորատորիաների թեման քննարկվել է»,- հավելել է Զասը։

    Փաստարկելով որոշումը՝ նա նշել է, որ «կազմակերպության որոշ երկրներ վտանգ են տեսնում այս ոլորտում», և, հետևաբար, ՀԱՊԿ-ի շրջանակում կենսաանվտանգության փորձագիտական գնահատական է անհրաժեշտ։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս