- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան
- Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ. Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին
- Կիրակնօրյա հյուրասիրություն՝ Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում
- Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար
- Խիստ անհանգստացնող է որևէ ցածր նշաձողի մասին անգամ ակնարկը, ինչը երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել. Գևորգ Դանիելյան
- Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար
- Երևանի երթևեկությունը կաթվածահար է. Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան
- «Մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու». Ոստիկանները որոշ ժամանակով փակեցին Աշտարակի խճուղուց եկող ավտոերթի ճանապարհը
- «Դու պատասխան կտաս խփելու համար». ոստիկանները ուժով դուրս էին բերում մեքենաներից երթի մասնակիցներին ու բերման ենթարկում
- «Եթե տանեք, մենք այստեղից չենք շարժվի». «Դիմադրության» շարժման ավտոերթի ժամանակ իրավիճակը լարվեց
Մենք մտածում ենք 500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի համար հսկայական է․ նախագահ
18:59 21 Հունվար 2022«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ.
Հարց - Ինչու՞ է կայունությունն այդքան կարևոր:
- Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում: Շատերը կարծում են, որ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, սակայն ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ COVID ունենք: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք ունենք պոպուլիզմ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք այսօր ունենք քաղաքական գործիչներ, որոնք փոխկապակցված են զվարճանքի (entertainment) հետ: Աշխարհը փոխվել է և այդպես շարունակ... Աշխարհի փոփոխության արդյունքում անկանխատեսելիության, անկայունության զգացում է առաջացել:
Հարց - Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ հիմնարար քայլեր է ձեռնարկում կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ:
- Հայաստանը «Մասդար»-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ կառուցում է առաջին արևային էլեկտրակայանը, և, հույս ունենք, ապագայում կկառուցի երկրորդը՝ ընդհանուր առմամբ 400 մեգավատտ հզորությամբ: Մենք մտածում ենք նույնիսկ մեկ այլ ՝500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար հսկայական է:
Հարց - Ինչպիսի՞ լուծումներ է հնարավոր գտնել՝ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու համար:
- Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և կապ չունի, թե կլիմայական փոփոխության հետ կապված ինչպիսի դրական գործունեություն ես ծավալում, քանի որ եթե թեկուզ մեկ ծառ ես տնկում, ապա այն թթվածին է արտազատում ամբողջ մոլորակի համար: Այդպիսով՝ քո և՛ բացասական, և՛ դրական գործունեությունը կարող է գլոբալ մակարդակով ազդեցություն ունենալ:
Ուստի, ես հանդես եկա առաջարկությամբ, Հայաստանում մենք մշակել ենք մաթեմատիկական և ֆինանսական մոդելները: Հայերս լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ ենք. ի դեպ, ես այն քիչ նախագահներից եմ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Մենք մշակել ենք ձևը, թե ինչպես կարելի է բացասականը վերափոխել դրականի, թե ինչպես կարող ես լինելով փոքր երկիր՝ մեծ երկրի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտքդ վերափոխել ի նպաստ կլիմայի: Ավելի պարզ ասած՝ եթե ես փոքր երկիրն եմ և քեզ պարտք եմ, իսկ դու՝ մեծ երկիր ես և պետք է միջազգային հանրությանը վճարես կլիմայի փոփոխության մասով քո պարտավորությունը: Քեզ ժամանակ է հարկավոր քո արտազատած ածխաթթու գազն էկոլոգիապես ավելի մաքուրի վերափոխելու համար: Այս պարագայում ես իմ աջակցությունն եմ առաջարկում. եթե ես քեզ 100 միլիոն դոլար եմ պարտք, իսկ դու փնտրտուքի մեջ ես, ինչպես կատարել միջազգային հանրության առջև կլիմայի փոփոխության մասով քո պարտավորություն, ես քեզ առաջարկում եմ 100 միլիոն դոլար պարտքը վճարելու փոխարեն այդ գումարին համարժեք ծառ տնկել Հայաստանում: Կլիմայի փոփոխության ոլորտում իրականացված այդ 100 միլիոն դոլարին համարժեք իմ դրական գործունեությունը ես տալիս եմ քեզ, որը դու կարող ես ներկայացնել միջազգային քո պարտավորությունների շրջանակում: Ես այդ գործունեության կարիքը չունեմ, որովհետև CO2 չեմ արտանետում մթնոլորտ: Այդպիսով՝ մենք փոխանակում ենք կատարում՝ գումար տալու փոխարեն ես քեզ տալիս եմ կրեդիտ:
Հարց - Ինչպե՞ս է «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ը (ADSW) նպաստում կայունության վերաբերյալ միջազգային համագործակցության խորացմանը:
- Շատ կարևոր էր, որ այս շաբաթվա ընթացքում հնարավորություն էր ընձեռվել մեր մոլորակն ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու ուղիներ փնտրել ու գաղափարներ հղանալ: Այդ իսկ պատճառով է, որ, եթե չեմ սխալվում, արդեն երկրորդ կամ երրորդ անգամն եմ մասնակցում այս համաժողովին՝ իմ փոքր ներդրումն ունենալով հատկապես երիտասարդ սերնդին աջակցելու գործում՝ ավելի լավ, կանխատեսելի, կայուն աշխարհ կառուցելու համար:
Հարց - Ինչպիսի՞ ուղերձ կհղեք երիտասարդ սերնդին կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:
- Շատ աշխատեք, ավելի շատ սովորեք, երիտասարդ եղեք ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ լինել նշանակում է ամեն օր նոր բան սովորել: Կարող ես 90 տարեկան լինել, սակայն եթե ամեն օր խանդավառությամբ նոր բան ես սովորում, ապա երիտասարդ ես: Կարող ես լինել 20 տարեկան, սակայն եթե հետաքրքրություն չցուցաբերս քո շուրջը կատարվողի նկատմամբ, պատրաստ չլինես սովորել, ապա երիտասարդ չես լինի: Մշտապես մնացեք երիտասարդ: Ամեն օր նոր բան սովորեք և եղեք ազատ: Երբեք ամեն ինչ մի ընդունեք այնպես ինչպես կա, մշտապես հարցեր տվեք և գտեք ձեր պատասխանները: Միշտ հիշեք, որ բոլոր լուծումները թեև տեխնոլոգիաների, գիտության միջոցով են, սակայն մեր հիմնական գործիքն ուղեղն է: Ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան 100 տարի առաջ հանճարեղ գիտնականները կարողացան լուծել տարրական մասնիկների վարքագծի հետ կապված խնդիրները: Նրանք բոլորը շփոթված էին: Նյուտոնի տեսությունը չէր աշխատում էլեկտրոնների և պրոտոնների դեպքում: Ինչպե՞ս նրանք լուծեցին այդ խնդիրը: Նրանք փոխեցին իրենց դատողությունը, տրամաբանությունը, մոտեցումները և տեսլականը: Նրանք նույն խնդիրը դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից: Երբեմն դու պետք է փոխես քո դատողությունը, քո տրամաբանության սկզբունքները, և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Եղեք ազատ, մի վախեցեք դիմագրավել մարտահրավերներին և փոփոխություններին:
Հարց - Երբ խոսվում է կայունության մասին, ո՞րն է Ձեր ցանկությունը ապագայի համար:
- Իմ անունը Արմեն Սարգսյան է, և ես արդեն իսկ անցել եմ կյանքի չորս փուլերով: Առաջին փուլում գիտնական էի, մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր: Երկրորդում ես դիվանագետ էի, այնուհետև՝ վարչապետ: Երրորդ փուլում ազատ մարդ էի, բիզնես գործունեություն էի ծավալում և իմ ակադեմիական կենտրոնն էի կառավարում: Իմ կյանքի չորրորդ փուլում ես ժամանակավոր՝ 7 տարով Հայաստանի նախագահն եմ և սպասում եմ թևակոխելու հինգերորդ փուլ: Իմ կյանքի այս բոլոր փուլերում մշտապես հանձնառու եմ եղել այս մոլորակն ավելի լավը, մաքուր, կանաչ դարձնել և կշարունակեմ այդպես անել իմ կյանքի հաջորդող փուլերում: Հաջողություններ եմ մաղթում բոլորին:
Լրահոս
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան 12:16 16 Մայիս 2022
- Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ. Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին 12:05 16 Մայիս 2022
- Կիրակնօրյա հյուրասիրություն՝ Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում 11:54 16 Մայիս 2022
- Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար 11:43 16 Մայիս 2022
- Խիստ անհանգստացնող է որևէ ցածր նշաձողի մասին անգամ ակնարկը, ինչը երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել. Գևորգ Դանիելյան 11:32 16 Մայիս 2022
- Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար 11:21 16 Մայիս 2022
- Մելանյա Թրամփն ակնարկել է, որ ամուսինը կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 11:10 16 Մայիս 2022
- Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ 10:58 16 Մայիս 2022
- Երևանի երթևեկությունը կաթվածահար է. Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան 10:47 16 Մայիս 2022
- «Մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու». Ոստիկանները որոշ ժամանակով փակեցին Աշտարակի խճուղուց եկող ավտոերթի ճանապարհը 10:36 16 Մայիս 2022
- «Դու պատասխան կտաս խփելու համար». ոստիկանները ուժով դուրս էին բերում մեքենաներից երթի մասնակիցներին ու բերման ենթարկում 10:25 16 Մայիս 2022
- «Եթե տանեք, մենք այստեղից չենք շարժվի». «Դիմադրության» շարժման ավտոերթի ժամանակ իրավիճակը լարվեց 10:14 16 Մայիս 2022
- Աբովյանում բախվել են «ԳԱԶել»-ն ու «Ֆոլքսվագենը». Վերջինս այրվել է 10:03 16 Մայիս 2022
- Գերմանիան մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական նավթից անգամ ԵՄ-ի` էմբարգո չսահմանելու դեպքում 09:52 16 Մայիս 2022
- ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:41 16 Մայիս 2022
- Ավետիք Չալաբյանը կոչ է հղել կալանավայրից 09:30 16 Մայիս 2022
- «Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երևանում (ուղիղ) 09:06 16 Մայիս 2022
- Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ 23:50 15 Մայիս 2022
- Բարությունը կփրկի աշխարհը․․․ և Արցախը 23:21 15 Մայիս 2022
- ՌԴ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ անդամների հետ փոխգործակցության զարգացումը. ՌԴ ԱԳՆ 22:50 15 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
12:29 15 Մայիս 2022 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
-
17:05 14 Մայիս 2022 Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինին Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
-
16:56 14 Մայիս 2022 Անհեթեթություն է. ՊՆ-ից հերքում են Սուրեն Պապիկյանի եւ իր թիկնապահների մասնակցությամբ միջադեպը Անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:
Միջազգային լուրեր
-
11:43 16 Մայիս 2022 Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար Հարկ է նշել, որ հայ եկեղեցու բակում խաչքարը կանգնեցվեց թբիլիսահայ Մխիթարյան ընտանիքի կողմից:
-
11:21 16 Մայիս 2022 Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։
-
10:58 16 Մայիս 2022 Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ Անհայտ հաքերները փորձել են խանգարել «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակչի անցկացմանը, սակայն համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի գծով մասնագետներին հաջողվել է կանխել դա:
Տնտեսություն
-
19:42 14 Մայիս 2022 Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
-
20:54 13 Մայիս 2022 Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 455.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.19 դրամով:
-
14:44 9 Մայիս 2022 Արարատի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: