13:53:39 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը շարունակում է Հայաստանին սպառնալ անգամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

    13:00 25 Սեպտեմբեր 2022

    Ադրբեջանը կշարունակի ճնշել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած սպառնալիք։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

    «Երկու օր առաջ մենք լսեցինք (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում - IF) Հայաստանի վարչապետի ելույթը։ Ցավոք, դա հերթական ապացույցն է այն բանի, որ հայկական կողմը մտադիր է նորմալացման փոխարեն շարունակել առճակատումը։ Մենք հավատում ենք, որ մեր տարածաշրջանը բավականաչափ հակամարտություն, ավերածություններ եւ տառապանքներ է տեսել: Ժամանակն է, որ երկու ժողովուրդները լիովին զբաղվեն հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացով, որպեսզի մենք վերջապես կարողանանք շրջել մեր պատմության ողբերգական էջը եւ սկսել ավելի լավ ապագա կառուցել մեր երեխաների համար։ Ադրբեջանական կողմը հավատարիմ է իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը։

    Նա իր ելույթում հույս է հայտնել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը «չի գնում իր նախորդների ճանապարհով՝ միտումնավոր եւս մեկ անգամ փակելով տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հնարավորությունների պատուհանը»։

    Միաժամանակ նա ասել է, որ «Ադրբեջանը հաստատակամ է հետագայում էլ հետ մղել իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք եւ կոչ է անում Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից»։

    «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանային լիարժեք կարգավորման միջոցով անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման բանալին է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս