16:09:59 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բորիս Ջոնսոնի պարելու տեսանյութը վիրուսային է դարձել սոցցանցերում

    23:44 14 Հունվար 2022

    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պարելու տեսանյութը վիրուսային է դարձել է համավարակի գագաթնակետին Դաունինգ Սթրիթում անօրինական երեկույթի հետ կապված սկանդալից հետո:

    Գլեն Քիթսոն օգտատերն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ Ջոնսոնը պարում է միջին տարիքի սեւամորթ կնոջ հետ եւ նրանց շուրջը կոստյումներով տասնյակ մարդիկ են կանգնած:

    Տեսանյութը վերահրապարակվել էր Twitter-ում, ինչից հետո սկսել էր տարածվել սոցցանցերում։

    Թե որտեղ եւ երբ է արվել տեսագրությունը, չի հաղորդվում, սակայն շատ օգտատերեր վստահ են, որ տեսանյութում Ջոնսոնը պարում է այն երեկույթներից մեկում, որոնք անցկացվել էին Մեծ Բրիտանիայում լոքդաունի ժամանակ, երբ սովորական բրիտանացիներին արգելված էր նույնիսկ փողոցում հավաքվել: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս