07:21:29 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում Էդգար Ղազարյան

    15:49 24 Մայիս 2022

    ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

    Նա նաեւ նշել է. «Նախ անզեն աչքով ակնհայտ է, որ նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով անհամատեղելի է իրավապահ համակարգում աշխատանքի հետ։

    Նրա անհավասարակշիռ պահվածքը, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության բացակայությունն անհամատեղելի է որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ։ Նա փաստացի պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր պաշտոնական լիազորությունների մասին, քանզի պետական պահպանության ծառայությունը հասարակական կարգի ապահովմամբ չի զբաղվում։

    Պացիենտի ազատ գործողություններն իրենց մեջ հասարակական վտանգ են պարունակում, որոնցից մինչ այժմ փաստացի տուժել են ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և սովորական քաղաքացիներ»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ