- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
20:45 20 Մարտ 2023ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով «Բուրաստանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, Ռ. Գ.-ի, Ա. Ջ.-ի, Լ. Մ.-ի, Մ. Ա.-ի և Ս. Զ.-ի դրդմամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ առանց կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստման, մեկ տասնյակից ավելի անձանց տրամադրել է պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ փաստացի պատվաստվել, դիմել է «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության պոլիկլինիկայի մատենավար Ռ. Գ.-ին և վերջինիս հետ ունեցած մտերիմ հարաբերություններից ելնելով՝ խնդրել նրան իր և իր ներկայացրած անձանց՝ ընտանիքի անդամների համար գումարի դիմաց տրամադրել վերջիններիս պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Ռ. Գ.-ն ընդունել է առաջարկը, ապա՝ Ա. Ջ.-ից ստացել նախապես պայմանավորված 330.000 ՀՀ դրամը: Այնուհետև Ռ. Գ.-ն, օգտագործելով վերը նշված ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ի հետ ազգակցական կապի մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է նրան: Կ. Թ.-ն, Ռ. Գ.-ին չմերժելու անձնական դրդումներով, կատարել է վերջինիս խնդրանքը՝ Ա. Ջ.-ին և նրա ներկայացրած անձանց տրամադրելով կեղծ սերտիֆիկատներ: Այնուհետև Կ. Թ.-ի պահանջով վերը նշված անձանց պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տվյալները ՊՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի կողմից մուտքագրվել են ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «Արմեդ» համակարգ:
Նույն եղանակով Ռ. Գ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Լ. Մ.-ի ու Մ. Ա.-ի հետ և նրանցից ստացել համապատասխանաբար 40.000 և 50.000 ՀՀ դրամ գումարներ: Այնուհետև Ռ. Գ.-ն կրկին դիմել է ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Թ.-ին, ով նրա ներկայացրած անձանց՝ Լ. Մ.-ին, նրա որդուն և Մ. Ա.-ին տրամադրել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ռ. Գ.-ին, Լ.Մ.-ին, Մ. Ա.-ին, Ա. Ջ.-ին, Ս. Զ.-ին ու ևս երկու անձի, որոնց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
- Ադրբեջանը կրակ է բացել ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա․ ՊՆ 21:33 9 Հունիս 2023
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում 21:25 9 Հունիս 2023
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը 20:14 9 Հունիս 2023
- Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս 19:54 9 Հունիս 2023
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 19:52 9 Հունիս 2023
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) 19:42 9 Հունիս 2023
- ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն 19:40 9 Հունիս 2023
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը 19:32 9 Հունիս 2023
- «Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Հայկ Դեմոյան 19:27 9 Հունիս 2023
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները 19:26 9 Հունիս 2023
- Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա 19:12 9 Հունիս 2023
- Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը՝ Կազանում 19:00 9 Հունիս 2023
- Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է 18:49 9 Հունիս 2023
- Հունիսի 11-ից Գայի պողոտայի առաջին գծով կերթևեկի միայն հանրային տրանսպորտը 18:32 9 Հունիս 2023
- Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան 18:20 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:46 9 Հունիս 2023 ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
-
19:42 9 Հունիս 2023 Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
-
21:10 9 Հունիս 2023 Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Քաղաքականություն
-
19:52 9 Հունիս 2023 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
-
21:48 9 Հունիս 2023 ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
-
19:32 9 Հունիս 2023 Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը