21:22:04 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». «Հայաստան» դաշինքին սատարած Արմեն Հայրապետյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու

    10:11 12 Հոկտեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրելու երկիր» կուսակցությունն աշխատում է թեկնածուներ առաջադրել առաջիկայում Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Նորաստեղծ կուսակցությունը թեեւ համակիրների ու թեկնածուների մեծ բազա չունի, բայց նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի ու «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի համատեղությամբ հիմնադրված կուսակցությունը թեկնածուներ կարողանում է գտնել: «Ապրելու երկրի» Մեղրիի թեկնածուն, օրինակ, Արմեն Հայրապետյանն է, որ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով:

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդարանական վերջին՝ 2021-ի արտահերթ ընտրություների ժամանակ էլ «Հայաստան» դաշինքին է աջակցել: Ավելին՝ ըստ մեզ հասած լուրերի՝ Մեղրիի նախկին քաղաքապետը՝ ձերբակալված Մխիթար Զաքարյանը, ու նրա շրջապատն ամեն ինչ անում են Հայրապետյանին օգնելու համար:

    Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը հաստատեց՝ Հայրապետյանն, այո, թեեւ անկուսակցական է եղել, բայց 2018-ին ԼՀԿ-ի հետ է համագործակցել: «Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ նախկինում՝ 2018-ի ընտրություններին, այլ կուսակցության հետ ինչ-ինչ համագործակցություն է ունեցել: Այդ մասով տարբեր շահարկումներ են եղել, բայց ավելին մեկնաբանելու հարկ չկա»,- հավելեց նա:

    Առաքելյանը չհերքեց, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Հայրապետյանը սատարել է «Հայաստան» դաշինքին, բայց բացառեց ու սուտ տեղեկություն անվանեց լուրը, թե Մեղրիի նախկին քաղաքապետ Զաքարյանն ինչ-որ կերպով աջակցում է իրենց թեկնածուին: Հավելենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության թիկունքոմ կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս