00:29:18 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի.իրավաբան

    23:10 13 Հոկտեմբեր 2021

    Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

    Վաղվանից գործատուներն ունեն հաշվառման մատյան վարելու պարտավորություն, որտեղ պետք է հաշվառեն պատվաստված կամ ՊՇՌ տեստ հանձնած աշխատողների տվյալները։

    Եթե գործատուն նախարարի հրամանով սահմանված ձևի մատյանը վարում է ու նշանակել է պատասխանատու, ապա նրան ՈՐԵՎԷ ՄԵԿԸ տուգանելու իրավունք չունի։

    Այո, նախարարի հրամանով գործատուն պարտավոր է վարել մատյանը սահմանված ձևով, բայց բովանդակության համար տուգանվել ՉԻ ԿԱՐՈՂ։

    Դիցուք, եթե դուք վարում եք այդ մատյանը և աշխատողի անվան մոտ չեք նշում տեստի բացասական պատասխանի կամ պատվաստված լինելու մասին, ապա ձեր հանդեպ կազմված վարչական ակտը առոչինչ է։ Այդպիսին է նախարարի հրամանով գործատուների վրա դրված պարտավորությունը։

    Վարում եք մատյանը՝ նշանակում է կատարում եք հրամանի պահանջները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ