12:42:31 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

    11:12 29 Սեպտեմբեր 2022

    Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։

    Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական,  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, նախորդ շաբաթ պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- հայտնել է Փրայսը։

    Նա հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։

    Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։ «Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ