21:39:36 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիային Պուտին-Բենեթ հանդիպումից հետո

    19:27 25 Հոկտեմբեր 2021

    Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ հոկտեմբերի 25-ի գիշերը իսրայելական ինքնաթիռը երկու հրթիռ է արձակել սիրիական բանակի և «նրա դաշնակիցների» դիրքերին (խոսքը «Հըզբոլլահ»-ի կամ այլ իրանամետ ուժերի մասին է) Սիրիայի հարավում գտնվող Ալ Բաաս քաղաքի և Ալ Կրում գյուղի ծայրամասերում՝ Կունեյտրայի նահանգում:

    Հաղորդվել է վնասի մասին։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

    Իսրայելի իշխանությունները և Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը չեն մեկնաբանում այս հաղորդագրությունը։ Հատկանշական է, որ ո՛չ սիրիական պետական, ո՛չ էլ «Հըզբոլլահ»-ի լրատվամիջոցները նույնպես մեկնաբանություններ չեն տալիս:

    Եթե տեղեկությունը հավաստի է, ապա խոսքը Իսրայելի բանակի կողմից Սիրիայի դիրքերի վրա հարձակման մասին է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած բանակցություններից հետո, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Սիրիայում:

    Սոչիից վերադառնալուց հետո Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կառավարության նիստում մասնավորապես ասել է. «Մենք խոսել ենք Սիրիայի իրավիճակի մասին և եկել լավ ու կայուն պայմանավորվածությունների»: Իր հերթին, բանակցություններին ներկա՝ շինարարության նախարար Զեև Էլկինը NEWSru.co.il-ին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի վերաբերյալ, իրոք, համաձայնություն է ձեռք բերվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ