01:56:46 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բարձր ենք գնահատում Բաքվի հավասարակշռված դիրքորոշումը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ. Լավրով

    16:43 24 Հունիս 2022

    Ադրբեջանը «հավասարակշռված դիրքորոշում» (չակերտները՝ Tert.am) ունի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության հարցում, և Ռուսաստանը գնահատում է այդ վերաբերմունքը։ Այդ մասին ուրբաթ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

    «Մենք կիսվել ենք Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայինների հետ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ գնահատականներով և տեղեկություններով»,- ասել է Լավրովը։

    «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի ղեկավարության հավասարակշռված և պատասխանատու վերաբերմունքն առ այն, թե ինչ է կատարվում... Մենք գոհ ենք, թե ինչպես է զարգանում մեր դիվանագիտական երկխոսությունը, որն ակնհայտորեն օգնում է լրացնել երկկողմ տնտեսական, հումանիտար և այլ կապերը արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցությամբ»,- ընդգծել է Լավրովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս