15:49:10 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆինլանդիան չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին

    23:10 14 Հունվար 2022

    ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն հայտարարել է, որ երկիրն իր քաղաքականության շրջանակներում չի պլանավորում միանալ ՆԱՏՕ-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հաավիստոյի խոսքը մեջբերում է Reuters-ը:

    «Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի հետ չի քննարկում կազմակերպության անդամ դառնալը, և երկիրն ապագայում նման նախագիծ չունի: Ֆինլանդիայի անվտանգության քաղաքականությունը մնում է անփոփոխ», - ասել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարը Ֆրանսիայում Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս