08:00:31 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Արցախում հող են նախապատրաստում Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու համար

    09:10 23 Սեպտեմբեր 2022

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։ Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում:

     

    Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաեւ որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ եւս:

     

     

    Մեր աղբյուրներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Վարդանյանի նշանակումը, թեեւ չեն բացառում, որ առաջին փուլում նա նշանակվի Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ապա՝ պետնախարար: Այս ընթացքում Արցախի կառավարությունում այլ կադրային փոփոխություններ էլ են նախատեսվում: Հստակ է միայն արտգործնախարարի հարցը․ Դավիթ Բաբայանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է` հայ համայնքի հրավերով, կլքի պաշտոնը: Եվ եթե Հայաստանը դեմ չլինի, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն արտգործնախարարի պաշտոնում նշանակի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս