21:12:13 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան հավանություն է խնդրում կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի կիրառման համար

    00:36 26 Նոյեմբեր 2021

    Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ դիմում է ներկայացրել հանրապետության ​​դեղամիջոցների գործակալությանը՝ կորոնավիրուսի դեմ թուրքական TURKOVAC պատվաստանյութի կիրառման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Հայտ է ուղարկվել TURKOVAC-ի արտակարգ օգտագործման հաստատման համար»,-նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։

    Թուրքական TURKOVAC պատվաստանյութը մշակվել է Էրջիես համալսարանի կողմից։ Այս պահին այն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հանրապետության մի քանի կենտրոններում պատվաստանյութը փորձարկվում է կամավորների վրա։   

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ