22:26:11 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին դատում են դասի ժամանակ ն.փ.-ի հասցեին իբր «սպառնալիքներ» հնչեցնելու համար

    21:44 25 Նոյեմբեր 2021

    Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել պատմության նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի հետ։

    Նրան դատում են դասի ժամանակ ն.փ.-ի հասցեին իբր «սպառնալիքներ» հնչեցնելու համար։ Պարոն Գրիգորյանը պաշտպան չունի և երեկ դատարանում խնդրել էր իրեն հատկացնել անվճար փաստաբան, քանի որ ի վիճակի չէ վճարել փաստաբանական ծառայության համար։

    Պարոն Գրիգորյանին առաջարկել եմ անվճար ստանձնել իր պաշտպանությունը դատարանում։ Հիմա որոշումը նրանն է։

    Այս պահին ընդամենը կարող եմ ասել, որ բառացիորեն մազերս բիզ-բիզ եղան, երբ իմացա, թե ինչ հոդված են դրել ուսուցչի վրա։ Դա ուղղակի ծայրահեղ խայտառակություն է։ Եթե դատախազությունում մտածել են, որ այդ մարդուն ոչ ոք չի պաշտպանելու ու «սղացնելու են՝ անցնի», ապա չարաչար սխալվել են։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս