20:58:15 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի մատակարարման ոլորտում

    01:49 26 Նոյեմբեր 2021

    Հունաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը հեղուկ բնական գազի մատակարարման ոլորտում եւ ուսումնասիրել երկու երկրների միջեւ ստորջրյա գազատարի կառուցման հնարավորությունը, հայտնել է Հունաստանի էներգետիկայի նախարարությունը։

    Հունաստանը, որը հիմնականում գազ է ներկրում Ալժիրից, Ադրբեջանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից, ձգտում է դիվերսիֆիկացնել իր ռեսուրսները եւ դառնալ հարավարեւելյան Եվրոպայի էներգետիկ հանգույց, հայտնում է Reuters-ը։

    Երկու կողմերը Կահիրեում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ որպես հունական եւ եգիպտական ընկերությունների միջեւ կոնկրետ համաձայնություններին ուղղված քայլ։

    Անցյալ ամիս Հունաստանը եւ Եգիպտոսը իրենց էլեկտրացանցերը միացնող սուզանավային մալուխի կառուցման ծրագիր էին համաձայնեցրել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ