05:39:50 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար

    11:51 29 Սեպտեմբեր 2022

    Խաղաղությունը չի կարող պարտադրվել, Twitter-ում գրել է Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

    «Կրկին հաղորդումներ են ստացվել երեք հայ զինվորի մահվան եւ մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս եւ շատ այլ անիմաստ զոհաբերություններ բորբոքում են ատելությունն ու անկայունությունը: Անվտանգությունն իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվում են, իսկ զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորության վրա։ Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,- ասել է նա։

    Ինչպես արդեն հաղորդվել էր, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, ադրբեջանական զինուժը սահմանի արեւելյան ուղղությամբ սկսել է ականանետերից եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների.

    Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայունացել է։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս