10:43:40 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պուտինը Պեգովին պարգևատրել է Արիության շքանշանով. Կրեմլ

    20:40 24 Նոյեմբեր 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին Արիության շքանշանով է պարգևատրել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

    «Մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, արիության և անձնուրացության համար պետության ղեկավարն իր հրամանագրով լրագրող, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին պարգևատրել է Արիության շքանշանով»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

    Պեգովը Wargonzo թելեգրամյան ալիքի հիմնադիրն է։ Հոկտեմբերին Պեգովը հոսպիտալացվել էր Դոնեցկի մերձակայքում՝ ոտքի վնասվածքով։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս