21:35:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մատվիենկոն կոչ է արել չքաղաքականացնել պատվաստանյութերի ճանաչման հարցը

    02:00 26 Նոյեմբեր 2021

    Պետք չէ քաղաքականացում թույլ տալ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման հարցում, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

    «Ոչ պակա կարեւոր դեր է խաղում ԱՀԿ-ի կողմից նոր պատվաստանյութերի եւ դեղամիջոցների նախաորակավորման գործընթացի արագացումը։ Չէ որ որակի եւ անվտանգության ժամանակին գնահատումը կբարձրացնի միջազգային մարդասիրական նախաձեռնությունների շրջանակներում դրանց օգտագործման ընդլայնման հարցը եւ կպահպանի ավելի շատ մարդկանց առողջությունը»,- հինգշաբթի ասել է խոսնակը:

    Նա հիշեցրել է, որ G20-ի գագաթնաժողովին Ռուսաստանն առաջարկել է հնարավորինս արագ մշակել պատվաստանյութերի ազգային վկայագրերի փոխադարձ ճանաչման հարցը, որն անհրաժեշտ է համաշխարհային բիզնեսի եւ զբոսաշրջության գործունեության վերսկսման եւ պարզապես բնականոն կյանքին վերադառնալու համար։ «Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող պատրվակ լինել` այս որոշումը հետաձգելու համար»,- վստահ է օրենսդիրը։

    Ըստ Մատվիյենկոյի՝ երկրների ընդհանուր ջանքերը պետք է ուղղված լինեն պատվաստանյութերի լայն հասանելիության ապահովմանը։ Այս հարցը ամենազգայուններից է։ «Մի շարք երկրներ շարունակում են դժվարություններ ունենալ պատվաստանյութերի հասանելիության հարցում։ Դա պայմանավորված է առաջին հերթին ֆինանսական բաղադրիչով։ Այժմ պատվաստումների արժեքը շատ երկրներում չափազանց բարձր է։ Իսկ կառավարությունների կողմից հատկացվող անհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում վտանգվում են ենթարկվում բնակչության առավել խոցելի խմբերը»,- ընդգծել է նա։

    Այս խնդրի լուծումը, ըստ սենատորի, կայանում է միջազգային համագործակցության բոլոր մասնակիցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ջանքերի միավորման մեջ։ Եվ այստեղ օրինակ կարող է ծառայել ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի եւ ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի բաց երկխոսությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ