08:23:47 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինձ համար առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը. Ղազինյան

    17:03 22 Սեպտեմբեր 2021

    Ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ 

    Նշենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր գումարվել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ընդդիմությունը չորրորդ անգամ առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ընտրությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Այն բանից հետո, երբ հանձնաժողովի նիստի օրակարգում չնեռարվեց անվտանգային հարցերը, Արթուր Ղազինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից՝ գտելով, որ իր ընտրության հարցի հետ կապված որևէ ավելացնելու բան չունի, քվեարկությունը կարող է լինել առանց իր ներկայության։

    Արթուր Ղազինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը եկել էր՝ աշխատանքային մթնոլորտում քննարկելու Հայաստանի սահմանին, հատկապես Սյունիքի սահմանամերձ գոտում տիրող իրավիճակը։ Ղազինյանը նշեց, որ պատրաստ էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ պայմանովր, որ բովանդակային քննարկում կունենան, որովհետև Հայաստանի արտաքին սահմանին տիրում է ողբալի իրավիճակ, մենք ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Ղազինյանի խոսքով՝ երբ հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ու անդամները մերժել են կարևոր առաջարկը, ինքն այլևս նպատակահարմար չի համարել մնալ նիստին։

    Նրա խոսքով՝ հանձնաժողովը նման պայմաններում ցուցաբերում է բացարձակ անգործունակություն, կոմպետենտ չէ՝ զբաղվելու Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերով, չի իրականացնում պատշաճ վերահսկողություն, չի կանչում հաշվետվության՝ կառավարության և իշխանության մարմիններին, որոնք ուղղակի պատասխանատու են Հայաստանի սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության և արտաքին անվտանգության համար։

    Անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի՝ իր նկատմամբ վերաբերմունքին՝ Ղազինյանը նշեց. «Ինձ համար իրականում առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը։ Սա ինձ համար առանձնապես մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է ինձ վրա։ Այսինքն, «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս