20:58:27 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը․ ՄԻՊ

    14:39 28 Հունվար 2022

    ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձի առթիվ․ « Սիրելի՛ հայրենակիցներ,

     

    Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,

    Մեր բանակը մեր անկախության և բոլորիս անվտանգութան, ամուր պետականության գլխավոր երաշխիքերից է, յուրաքանչյուրիս հպարտությունը:

    Իսկ բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները:

    Բանակում պետք է լինի ամուր կարգապահություն, որ հիմնված է իրավունքի գերակայության վրա:

    Մեր զինուժը պետք է լինի ժողովրդավարական այնպիսի վերահսկողության ներքո, որտեղ այս երկու բաղադրիչներն իրար լրացնում են:

    Պետք է մշտապես բարձր պահել հասարակությունում սպայի և զինվորական ծառայության նկատմամբ պատիվն ու հարգանքը, այնպես անել, որ բարձր լինի բանակում բարոյահոգեբանական մթնոլորտը:

    Անհրաժեշտ է զարգացնել կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում` նրանց պաշտպանված իրավունքներով:

    Պետք է հատուկ ուշադրության ներքո լինեն զինծառայողների ընտանիքները:

    Անհրաժեշտ է պաշտպանված պահել հաշմանդամություն ստացած, ինչպես նաև կենսաթոշակի անցած զինծառայողների իրավունքները. չպետք է թույլ տալ նրանց որևէ տեսակի մեկուսացում:

    Պետք է ամեն գնով վերադարձնենք միջազգային բոլոր կանոնների բացահայտ խախտմամբ գերության մեջ պահվող մեր զինծառայողներին, նրանց վերինտեգրենք մեր հասարակություն ու այնպես անենք, որ նման որևէ դեպք տեղի չունենա հետագայում:

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին, որն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարեագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացման աշխատանքներ։

    Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։

    Եվս մեկ անգամ շնորհավորում եմ այս նվիրական տոնի` Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ։

    Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոզջ անձնակազմի անունից գլուխ եմ խոնարհում մեզ ու մեր Հայրենիքը պաշտպանելիս հերոսաբար ընկած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի, նրանց հերոս ընտանիքների առաջ:

    Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն մեր հզոր Հայաստանի»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս