22:54:39 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին. Թովմասյան

    18:31 24 Նոյեմբեր 2022

    Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Նախ, կարևոր է արձանագրել, որ Եռաբլուր զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների դեմ կիրառված անհամաչափ ուժի (բռնությունը) հանգամանքը մինչև օրս չի արժանացել պատշաճ և համարժեք իրավական գնահատականի, առնվազն տեսանելի մակարդակով հայտնի չեն առանցքային դերակատարները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունների բնույթը, նշանակությունն ու մեղքի առկայության հանգամանքը, հատկապես այն պարագայում, երբ տեղի ունեցածի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանությունում տարվում էր ծառայողական քննություն:

    Եվ փոխանակ զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառողները պատժի ենթարկվեն, փորձում են պատժել ծնողներին։

    Անթույլատրելի է նաև այն հանգամանքը, որ տեղի ունեցած միևնույն փաստական հանգամանքի վերաբերյալ նախաձեռնվում և իրականացվում է միաժամանակյա երկու գործընթաց՝ քրեաիրավական և վարչաիրավական, այն պարագայում, որ այս երկու գործընթացները միմյանցից անկախ են, չեն կարող ունենալ քննության իրականացման միևնույն հիմք:

    Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության կարիք ունեն՝ պահպանելով թափանցիկության բարձր մակարդակ։

    Հասկանալի է, որ ոստիկանները Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին հաճոյանալու համար գետնին տապալեցին զոհված զինծառայողների ծնողներին, ինչը խիստ դատապարտելի է»:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս