19:08:09 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մշակումը

    01:56 22 Սեպտեմբեր 2022

    Եվրահանձնաժողովը մի քանի օրվա ընթացքում խորհրդակցություններ կսկսի ԵՄ երկրների ներկայացուցիչների հետ՝ պատժամիջոցների առաջիկա փաթեթի շուրջ, հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։

    Բրյուսելն արդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է ներկայացրել։ Եվրահանձնաժողովը ներկայումս նոր միջոցներ է նախապատրաստում եւ առաջարկներն արդեն ուրբաթ օրը կքննարկի ԵՄ դեսպանների հետ, ասել են դիվանագետները։

    Դիվանագետները սպասում են ռուսական նավթի գնի սահմանափակման ծրագրի քննարկմանը, որն այժմ դիտարկվում է G7-ում։ ԱՄՆ-ը ճնշում է ԵՄ-ին, որպեսզի առաջընթաց գրանցի նավթի գների սահմանափակումների հարցում՝ նախքան դեկտեմբերին ռուսական նավթի ներկրման ԵՄ արգելքի ուժի մեջ մտնելը։

    Այլ հնարավոր միջոցները, որոնք կարող են դիտարկվել, ներառում են ֆիզիկական անձանց լրացուցիչ ցուցակներ, ռուսական ադամանդների եւ այլ շքեղ ապրանքների ներմուծման արգելք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս