21:35:59 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանը Բրիտանիային սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել՝ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցների համար

    11:31 25 Փետրվար 2022

    Ռոսավիացիան բրիտանական ավիացիոն իշխանություններին ծանուցում է ուղարկել օդային հաղորդակցության մասին պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին՝ նախազգուշացնելով, որ «Աերոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներից հետո Մոսկվան կարող է հայելային միջոցներ կիրառել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    «Մեծ Բրիտանիայի ավիացիոն իշխանություններին ծանուցվել է օդային հաղորդակցության պայմանագրի դրույթները պահպանելու անհրաժեշտության մասին: Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում կիրառել հայելային միջոցներ միջկառավարական համաձայնագրի դրույթներին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Ռոսավիացիան նշում է, որ միայն փետրվարի 25-ին բրիտանական ավիաընկերությունները պետք է իրականացնեն 70 տարանցիկ չվերթ Ռուսաստանի օդային տարածքում, ինչպես նաեւ երկու չվերթ Լոնդոն-Մոսկվա երթուղով։

    Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտ»-ի գործունեությունը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաեւ պատժամիջոցներ է սահմանում ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկությունների դեմ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս