02:52:30 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իսրայելը համաձայնել է հակաօդային պաշտպանության առաջատար համակարգեր վաճառել ԱՄԷ-ին

    23:00 22 Սեպտեմբեր 2022

    Իսրայելը համաձայնել է հակաօդային պաշտպանության առաջատար համակարգեր վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Սա երկրների միջեւ առաջին նման գործարքն է 2020 թվականին հարաբերությունների կարգավորումից հետո։

    Գործարքը հաստատում է, որ որոշ արաբական պետությունների համար իսրայելա-պաղեստինյան երկարատեւ հակամարտությունը լուծելն այժմ ազգային առաջնահերթությունների՝ անվտանգության եւ տնտեսությն ստվերում է:

    Իսրայելը հավանություն է տվել ամառվա կեսերին ԱՄԷ-ի ներկայացրած հայտին եւ երկրին կմատակարարի Rafael-ի արտադրության SPYDER շարժական կործանիչներ, ասել են երկու աղբյուրներ՝ հրաժարվելով լրացուցիչ մանրամասներ տրամադրել գործարքի զգայուն բնույթի պատճառով:

    Երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄԷ-ն ձեռք է բերել իսրայելական տեխնոլոգիաներ, որոնք կարող են դիմակայել անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս