10:02:48 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունվարի 15-ից ապրիլի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

    12:03 13 Հունվար 2022

    Կառավարությունը հունվարի 13-ի նիստում որոշեց հայտարարել պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, կրտսեր ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը:

    Վարժական հավաքներին կներգրավեն 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից:

    Այդ ընթացքում ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս