21:27:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դպրոցի տնօրենը չպետք է զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ և նմանատիպ այլ հարցերով. Փաշինյան

    13:37 25 Նոյեմբեր 2021

    Գործադիրը կառավարության այսօրվա նիստում հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ 

    ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, ատեստավորման և խրախուսման, ինչպես նաև հանրակրթության ներառականության և բովանդակային բարեփոխումներին։

    «Համակարգում ուսուցիչների մասնագիտական չափորոշիչների ներդրումը հնարավորություն կտա գործարկել ուսուցչի աշխատանքային առաջխաղացման մեխանիզմը, այն դարձնել չափելի և տեսանելի, ինչպես նաև փոխկապակցել վարձատրության համակարգին։ Կհստակեցվի նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականությունը՝ հրաժարվելով միատեսակ վերապատրաստումներից ու ցանում կատարելով մասնագիտական չափորոշչից բխող վերապատրաստումերին»,-նշեց նախարարը։

    Վարչապետն էլ ընդգծեց, որ շարունակում են հանրակրթության ոլորտում իրականացնել իրենց համար կարևոր բարեփոխումները և այս օրենքի ընդունումով մեծ և տեսանելի փոփոխություններ կունենանք հանրակրթության ոլորտում։

    «Ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա դպրոցի բովանդակության վրա և հնարավորինս քիչ զբաղվի դուռ, լուսամուտ, տանիք, խողովակ, մետլախ և այլ հարցերով։ Դրա համար դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասի կառավարումից։ Այսինքն տնօրենը զբաղվելու է կրթության բովանդակությամբ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դպրոցների շենքերի կառավարումով կզբաղվի ուրիշ պաշտոնյա, որը կկոչվի վարչատնտեսական մասի ղեկավար կամ համակարգող։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ