02:32:18 10°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեսչական մարմինը չի կարող նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել

    21:34 23 Հունվար 2022

    Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    «ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի

    N 02-Ն որոշմամբ սահմանափակումների ենթարկված հարգելի տնտեսվարողներ

    «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա:

    ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅԴ 2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿԸ:

    Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ կարող են սահմանվել միայն կարանտին սահմանելու վերաբերյալ կառավարության որոշմամբ:

    ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ՀԻՄՔՈւՄ ԸՆԿԱԾ ՕՐԵՆՔԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ՈՐՈՇՈւՄԸ, ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

    ՀԻՇԵՔ՝

    Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ