19:58:16 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չստուգվա՞ծ, թե՞ չհաշվարկված տեղեկատվություն․ Հայկ Ֆարմանյան

    21:51 13 Հոկտեմբեր 2021

    Չնայած, որ այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ ՀՀ ՊԵԿ-ի որևէ պաշտոնական փաստաթղթի մասին, սակայն չգիտես ինչ նպատակով և ում համար, Հ1-լուրեր հեռուստաընկերության եթերում երեկվանից տարածվել է հայտարարություն-գովազդ առ այն, որ «նոյեմբերի մեկից բոլոր ապրանքների հայտարարագրերը մաքսային մարմիններն ընդունելու են բացառապես գործարքի գնի մեթոդով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը։

    «Եթե նույնիսկ արդեն առկա է ՊԵԿ պաշտոնական փաստաթուղթ կամ կլինի այդպիսին, ինքնին առաջանում են մի շարք հարցեր.

    1. Եթե մաքսային հայտարարագրերը ընդունվելու են ԲԱՑԱՌԱՊԵՍ գործարքի գնի մեթոդով, ապա դա նշանակու՞մ է արդյոք, որ օրենսդրությամբ սահմանված, մաքսային արժեքի հայտարարագրման մյուս մեթոդները չեն կիրառվելու։

    2. Եթե հաստատվի 1-ին կետում նշվածը, ապա արդյո՞ք Եվրասիական տնտեսական միության իրավասու մարմիններն ընդունել են այդպիսի որոշում։

    3.Անկախ ամեն ինչից, այդպիսի հայտարարությունները ` առանց համապատասխան հիմնավորումների, կարող են խառնաշփոթ առաջացնել գործարարների և արտաքին տնտեսական գործունեության այլ մասնակիցների համար։

    4.Եթե այս ամենը իրականության հետ կապ չունի, ապա պետք է շուտափույթ տրվի համապատասխան հերքում»,- գրել է Ֆարմանյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ