14:12:13 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Իրավունք». «Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան

    10:13 26 Հունվար 2022

    «Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների եւ «Իրավունքի» մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

    Պարոն Բաբայանհայրենիքն ի՞նչ է Ձեզ համար:

    Մոր նման անփոխարինելի:

    Արցա՞խը՝ Ձեզ համար:

    Իմ ծննդավայրը, իմ հայրենիքը:

    Զինվո՞րը:

    Զինվորը երկրի պաշտպանն ու երկիրը պահող պատվարը:

    Ընտանի՞քը՝ Ձեզ համար:

    Սրբության նման մի բան:

    Իսկ ընկե՞րը:

    Թիկունք, վստահություն:

    Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:

    Շատ անկեղծ, մաքուր մարդիկ, եզակի մարդիկ:

    Եթե մեկ բառով բնորոշեք ինքնեդ Ձեզ:

    Չեմ կարող:

    Ինչը երբեք չեք ների:

    Սուտը, թիկունքից հարվածը:

    Մի բանորի համար շատ եք ափսոսում:

    Անկեղծ ասած, չկա մի բան, որի համար ափսոսում եմ:

    Հաճա՞խ եք արտասվում:

    Ընդհանրապես չեմ արտասվում:

    Երջանկության Ձեր բանաձեւը:

    Շիտակությունը, սկզբունքայնությունը:

    Ո՞վ է այն մարդըով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:

    Չկա նման մարդ:

    Ո՞ւմ եք դիմումերբ հուսահատ եք:

    Ինքս եմ միշտ փորձում ամենահուսահատ վիճակից ելք գտնել, ու հավատացեք, ստացվում է:

    Միշտ վախեցել եք...

    Դավաճանությունից, չհասկացված լինելուց, ճիշտ չընկալվելուց:

    Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

    Իմ ընտանիքը, ժամանակին Արցախի ազատագրմանը հասնելը: Այսօր, ցավոք, մենք խնդիր ունենք Արցախի անկախությունը ապահովագրելու:

    Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռինի՞նչ կանեիք:

    Չեմ մտածել:

    Հավատո՞ւմ եքոր թեեւակոխելու ենք «խաղաղության դարաշրջան»:

    Գիտեք, անկեղծ ասած, ես այդ բառը չեմ ընդունում: Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք, կարող ենք Արցախի անկախությանը հասնել, եւ որ Հայաստանը այլեւս չծառայի, որպես բուֆերային գոտի: Ես հավատում եմ դրան եւ արել եմ հնարավորն ու անհնարը՝ այդ խնդրի լուծումները ակնհայտ դարձնելու համար:

    Եվ վերջում...

    Ուզում եմ, որ առաջնորդվենք ոչ թե կեղծ, այլ ռեալ օրակարգերով: Որպեսզի պետական այրերը կարողանան իրենց ռազմավարությունը ծառայեցնել հանուն հայրենիքի, ազգի ու ժողովրդի: Ես վստահ եմ, որ Արցախի անկախության լուծումը գտնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս