- Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը
- Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը
- Արգիշտի Կիվիրյանը դատապարտում է հարձակումը Իրանի ռազմական օբյեկտների վրա
- Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է
- Բրյուսովից ահազանգում են՝ կառավարման ճգնաժամ կա. ԿԳՄՍ նախարարության արձագանքը
- Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից
- ՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ
- Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Ալիև
- Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին
- Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու եւ մեկ երեւանցի կնոջ
«Այս ճանապարհին կանգ առնելու իրավունք չունենք». Փաշինյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով հանձնաժողովի նիստին
20:01 2 Դեկտեմբեր 2022Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը հիշեցրել է, որ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը և հավելել, որ այսօրվա նիստը անցկացվում է նաև այդ հանգամանքը հաշվի առնելով: «Պիտի ընդգծեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էինք ձեռք բերել և, կարծես, դրանց իրականացումն ընթացքի մեջ է: Մասնավորապես, հիշում եմ, որ պայմանավորվել էինք վավերացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, և դա արդեն տեղի է ունեցել Ազգային ժողովում:
Ուզում եմ ասել հետևյալը. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության առումով քաղաքական կամքի բացակություն կամ պակասություն մենք չունենք: Եվ ցանկանում եմ ընդգծել, որ նաև իմ անձնական ընկալմամբ և ընդհանրապես մեր կառավարության մոտեցմամբ մենք հարցը չենք դիտարկում բարեգործության տրամաբանության մեջ, որովհետև խոսքը մեր երկրում մարդկանց ներուժի լիարժեք զարգացման և օգտագործման մասին է: Եվ այս առումով, չգիտեմ ինչքանով է դա լավ կամ վատ հնչում, իմ և մեր կառավարության վերաբերմունքը չի տարբերվում, որովհետև խոսքը մեր երկրում մարդկային պոտենցիալը զարգացնելու և դա ի նպաստ մեր երկրի զարգացմանը ներդնելու համար պատշաճ պայմաններ ստեղծելու մասին է:
Նաև գործնական քայլեր կան, որ առաջիկայում մենք կանենք: Մասնավորապես, տեղյակ եք, որ այժմ Զինված ուժերում և մի շարք այլ ծառայություններում բարեփոխումներ ենք իրականացնում: Նկատեցի, որ, օրինակ՝ շատ ծառայություններում որոշակի սահմանափակումներ կան մարդկանց ծառայության մեջ ներգրավելու: Ես հանձնարակական եմ տվել, որպեսզի Զինված ուժերում, Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում նկատի ունենալ և հաշվի առնել, որ ակնհայտորեն կան հաստիքներ, աշխատատեղեր, որոնց պարագայում սահմանափակումներ մտցնելու որևէ տրամաբանություն չկա:
Հետևաբար, հույս ունեմ, որ այս առումով էլ առաջիկայում մենք որոշակի փոփոխություններ կունենանք: Օրինակ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում կառուցակարգային լուծումների ենք գնացել, որպեսզի հնարավոր լինի այն մարդկանց համար, ովքեր լիարժեք կարող են աշխատել ոլորտում՝ աշխատեն, oրինակ, նույն Ճգնաժամային կառավարման կենտրոնում: Նույն էլ հիմա ժամանակակից պայմաններում բոլոր ոլորտներում կա հնարավորություն, և մենք պետք է հարցի դիտանկյունը փոխենք և հակառակը սկսենք:
Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեր նպատակն այն է, որ մենք հենց նախադպրոցական կրթությունից նպաստենք երեխայի պոտենցիալի լիարժեք զարգացմանը և բացահայտմանը: Եվ մեր քաղաքականության մեջ որևէ ձևով չպետք է այս առումով տարբերակենք հաշմանդամություն ունեցող երեխաներին հաշմանդամություն չունեցող երեխաներից: Բոլոր երեխաներն էլ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն, որովհետև մեկն ավելի չար է, մյուսը պակաս և այլն: Հարցի մեր ընկալումը տեղավորվում է այս շրջանակում:
Իհարկե, կան բազմաթիվ հարցեր՝ սկսած ենթակառուցվածքայինից, վերջացրած սոցիալ-հոգեբանական: Հանրային հոգեբանության մեջ էլ կա փոփոխություններ բերելու անհրաժեշտություն: Բայց նաև սա այն հարցը չէ, որ մենք պիտի հույս ունենանք, որ մի շաբաթում կլուծենք: Մյուս կողմից էլ՝ մենք այս ճանապարհին ոչ մի վայրկյան կանգ առնելու իրավունք չունենք: Եվ հույս ունեմ, որ կկարողանանք դինամիկա ունենալ և այդ դինամիկայով առաջ շարժվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ նիստի մասնակիցները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումից հետո նախատեսվող քայլերն ու գործողությունները: Նիստի մասնակիցները ողջունել են արձանագրության վավերացումը և նշել, որ այս գործընթացը ձգվում էր ավելի քան 12 տարի:
Նիստում անդրադարձ է կատարվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը, մասնավորապես, բազմաբնակարան շենքերում, հասարակական նշանակություն ունեցող հաստատություններում մատչելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին:
Վարչապետն ընդգծել է, որ այս առումով կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերի իրականացումը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:
Լրահոս
- Կրեմլում Պուտինի եւ Էրդողանի հարաբերություններն առանձնահատուկ են անվանել 01:57 31 Հունվար 2023
- Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին 01:38 31 Հունվար 2023
- Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում դրական դիրքորոշում է ցուցաբերում. Չավուշօղլու 01:16 31 Հունվար 2023
- Հոնկոնգյան Clot ապրանքանիշը 20-ամյակի կապակցությամբ Levi's-ի հետ համատեղ հավաքածու է թողարկել 00:39 31 Հունվար 2023
- «Օսկար 2023»-ի առաջադրված դերասան Ջեյմս Մարտինն աշխատում է սրճարանում 00:18 31 Հունվար 2023
- 45 տարեկանում քաղցկեղից մահացել է «Գերբնականը» ֆիլմի դերասանուհի Էննի Վերշինգը 00:00 31 Հունվար 2023
- Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը 23:35 30 Հունվար 2023
- Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը 23:14 30 Հունվար 2023
- Արգիշտի Կիվիրյանը դատապարտում է հարձակումը Իրանի ռազմական օբյեկտների վրա 22:32 30 Հունվար 2023
- Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը բաց է 22:10 30 Հունվար 2023
- Բրյուսովից ահազանգում են՝ կառավարման ճգնաժամ կա. ԿԳՄՍ նախարարության արձագանքը 21:57 30 Հունվար 2023
- Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից 21:46 30 Հունվար 2023
- ՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ 21:35 30 Հունվար 2023
- Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Ալիև 21:23 30 Հունվար 2023
- Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին 21:11 30 Հունվար 2023
- Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու եւ մեկ երեւանցի կնոջ 21:00 30 Հունվար 2023
- Արցախի արտգործնախարարն ընդունել է ՀՀ հասարակական հատվածի ներկայացուցիչների 20:49 30 Հունվար 2023
- Արմեն Գրիգորյանը և Նիդերլանդների վարչապետի խորհրդականը ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում 20:38 30 Հունվար 2023
- Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ 20:27 30 Հունվար 2023
- Տեղաբաշխվել է 2023-ի մայիսի 1-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 3 միլիարդ դրամ ծավալով 20:16 30 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
18:35 30 Հունվար 2023 Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին
-
18:52 30 Հունվար 2023 Կատարում Արայիկ Հարությունյանն այցելել է «Ալ-Ջազիրա».Քննարկվել են ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր Կատարում Արայիկ Հարությունյանն այցելել է «Ալ-Ջազիրա».Քննարկվել են ներհայաստանյան թեմաների լուսաբանման հետ կապված հարցեր
-
15:58 30 Հունվար 2023 «Ունենք 1 ճանապարհ՝ սեղմել ատամները և առաջ գնալ»․ պետնախարարը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչների հետ «Ունենք 1 ճանապարհ՝ սեղմել ատամները և առաջ գնալ»․ պետնախարարը հանդիպել է Ստեփանակերտի բնակիչների հետ
Միջազգային լուրեր
-
23:35 30 Հունվար 2023 Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը Հանձնաժողովից նշել են, որ հանդիպման համար մեծամասնություն չի ապահովվել, և ոչ մի հանդիպում չի նախատեսվում Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովի հետ և այդ մասին կտեղեկացվի Ադրբեջանի դեսպանատանը:
-
21:46 30 Հունվար 2023 Իրանի խորհրդարանի նախագահը Բաքվին հորդորել է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներից Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց:
-
21:23 30 Հունվար 2023 Ադրբեջանը կարող է Եվրոպային մեկ դար էներգիայով ապահովել. Ալիև Ադրբեջանը հարյուր տարի կարող է Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինել:
Տնտեսություն
-
19:10 30 Հունվար 2023 Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
-
15:49 30 Հունվար 2023 2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ 2022-ին ՎԶԵԲ-ը 117 մլն եվրոյի չափով ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ
-
13:31 30 Հունվար 2023 ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը ՊԵԿ-ը կանխել է շուրջ 480 միլիոն դրամ արժեքով ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը