16:47:32 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին. ուկրաինոֆիլիայից ուկրաինաֆոբիա մեկ քայլ է. Մեդվեդև

    23:14 2 Հուլիս 2022

    Եվրոպացիների ու ուկրաինացիների «բուռն սիրավեպը» մոտենում է ավարտին: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

    «Եվրոպացիների և ուկրաինացիների միջև բուռն սիրավեպը կարծես թե մոտենում է ավարտին: Կատաղած լեհերը հիշել են իրենց կատաղի ազգայնականությունը: Նրանք իրենց երկրում բնակություն հաստատած գրեթե չորս միլիոն ուկրաինացիներին բարձրաձայն հիշեցնում են, որ իրենք Լեհաստանում են»,- նկատել է նա։

    Մեդվեդևը հավելել է, որ «նման գործընթացներ են ընթանում եվրոպական այլ երկրներում ևս, որոնք սիրային խաղեր են սկսել Կիևի հետ»։

    «Հասկանալի է: Այն, ինչ պահանջվում էր ապացուցել. ուկրաինոֆիլիայից մինչև ուկրաինաֆոբիա մեկ քայլ է: Ի վերջո, խամրող զգացմունքները չեն կարող կրկին բորբոքվել»,- բացատրել է Մեդվեդևը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ