14:36:01 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում. Սուրեն Սարգսյան

    12:29 4 Դեկտեմբեր 2021

    Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

    «Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում: Մասնվորապես, հանդիպելով ընդունող երկրի իշխանություններին, խնդրում են օգնել «խաղաղության դարաշրջանի» բացման համար: Այսինքն՝ ասում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս լուծված է և Հայաստանի առաջնահերթությունն այլևս Արցախը չէ (ինչպես նկատում եք, սա Բաքվի թեզն է):

    Ընդունող երկրներում սա ընկալվում է Արցախից ամբողջությամբ հրաժարվելու դիրքորոշում, որին ի պատաախան սովորաբար հնչում է «դե, եթե Արցախն այլևս ձեզ պետք չէ, կենտրոնանանք այլ հարցերի վրա» պատասխանը: Այսինքն, գոնե արտաքին աշխարհի համար իշխանությունները պարզ են դարձնում, որ Արցախի մնացած հատվածը որևէ կերպ պահելու կարիք չունեն»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս