22:01:07 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արաբական ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ զորավարժությունները

    01:00 26 Հունվար 2022

    Արաբական ծովի արեւմտյան հատվածում տեղի են ունեցել Ռուսաստանի եւ Չինաստանի նավատորմի համատեղ ռազմածովային վարժանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

    Ռուսաստանի կողմից ուսումնական զորավարժություններին մասնակցել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերը՝ «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Տրիբուտս» խոշոր հակասուզանավը եւ «Բորիս Բուտոմա» խոշոր ծովային լցանավը: Չինաստանի ռազմածովային ուժերը ներկայացնում էին  «Ուրումչի» կառավարվող հրթիռային կործանիչը եւ «Թայհու» համալիր մատակարարման նավը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս