16:39:40 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարքերի ոստիկանության դեմ

    00:56 23 Սեպտեմբեր 2022

    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարքերի ոստիկանության դեմ 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը կալանավորվել էր ոչ պատշաճ կերպով  հիջաբ կրելու համար։ Նրա վիճակը վատացել է ոստիկանական բաժանմունքում։ Աղջիկը մահացել է հիվանդանոցում։

    ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ բարքերի ոստիկանությունը պատասխանատու է Ամինիի մահվան համար։ 

    Աղջկա մահից հետո Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել։

    Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել նաեւ բարքերի ոստիկանապետ Մուհամեդ Ռոստամի Չեշմե Ղաչիի, բարքերի ոստիկանության Թեհրանի մասնաճյուղի ոստիկանապետ Հաջ Ահմադ Միրզայիի եւ անվտանգության ծառայության եւս հինգ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս