- Երևանում անհնազանդության ակցիաներ էին, ոստիկանությունը բերման ենթարկեց ցուցարարներին (տեսանյութ)
- «Քամուն էլ եք պատասխանատվության ենթարկելու». Ոստիկանները տուգանեցին վարորդին, քանի որ քամուց դրոշը փակել էր համարանիշը
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա. կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին
- Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը (ուղիղ)
- Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն․ Թաթոյան
- Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը․ լարվածություն՝ ոստիկանի ու ավտոերթի մասնակցի միջև
- Ոստիկանները ստացել են հանձնարարություն վախեցնելու՝ մեքենաները տուգանային հրապարակ տանելով. Թադեւոս Ավետիսյան
- Անհնազանդության ակցիաների ժամանակ 21 անձ է բերման ենթարկվել
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան
- Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ. Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին
Դատախազությունը հուղարկավորության ծառայությունների ոլորտում սխեմատիկ չարաշահումները վերացնելու գործնական առաջարկներ է ներկայացրել
21:18 21 Հունվար 2022Արդեն տեղեկացվել է, որ Երևան քաղաքի դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում պարզվել են շարունակվող սխեմատիկ հանցավոր խախտումներ:
Դատախազությունից հայտնում են, որ դրանց նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով Երևան քաղաքի դատախազը կոնկրետ առաջարկություններով միջնորդագիր է հղել Երևանի քաղաքապետին: Առաջարկվել է հրատապ կարգով քննարկման առարկա դարձնել դրանք՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի բնակչությունն ամեն օր առնչվում է հուղարկավորության գործընթացի, հետևաբար նաև ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի, իրավահարաբերությունների թերկարգավորվածության հետ:
Դատախազության կողմից, մասնավորապես, առաջարկվել է գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանման և վերահսկողության բացակայության պայմաններում քաղաքացիների կողմից հողազավթումների պրակտիկան վերացնելու նպատակով գերեզմանատների տարածքը չափագրել լիցենզավորված չափագրողների կողմից, առանձնացնել դեռևս չտրամադրված տարածքներն առանձին-առանձին այն չափերով, որը օրենքով սահմանված չափով կարող է տրամադրվել հուղարկավորության համար, համարակալել տարածքները և հուղարկավորության համար տրամադրել հերթական համարներով: Այս կառուցակարգը կբացառի ավելի «լավ» կամ նախըտրելի տարածքը կոռուպցիոն մեխանիզմների արդյունքում որոշակի անձանց տրամադրելու, սահմանված չափից ավելի մեծ տարածք տրամադրելու կամ գերեզմանատան տարածքից դուրս համայնքներին, այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքները որպես գերեզմանատեղի տրամադրելու ռիսկը:
Բացի այդ, ըստ ուսումնասիրության, «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ը վերահսկողական մեխանիզմներ չունի կամ դրանք պատշաճ չի իրականացնում պարզելու համար՝ արդյոք գերեզմանատեղից վերցված և ՀՈԱԿ ներկայացված փաստաթղթերն իրականությանը համապատասխանում են, թե ոչ: Ելնելով դրանից՝ առաջարկվել է մշակել գերեզմանատներում հուղարկավորության թույլտվություն տալուց առաջ ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու մեխանիզմ, ինչը կվերացնի գերեզմանի վարիչների կողմից պաշտոնական կեղծիք կատարելու եղանակով գերեզմանատեղի տրամադրելու հնարավորությունը:
Հաշվի առնելով, որ գերեզմանատան վարիչի կողմից գերեզմանատանը բիզնես ծառայություններ մատուցելը նպաստավոր պայմաններ է ստեղծում անօրինական վարձատրություն կամ կաշառք ստանալու համար՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է վերացնել կանոնադրությամբ արձանագրված նման լիազորությունը՝ միաժամանակ հսկողություն սահմանելով քաղաքացիների կողմից բետոնապատման ընթացքում տրամադրված գերեզմանի սահմանների պահպանման նկատմամբ: Բացի այդ, առաջարկվել է ստեղծել նման ծառայություների մատուցման համար նախատեսված էլեկտրոնային հարթակ, և ծառայությունների գումարները գանձել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ ՀՈԱԿ-ի հաշվեհամարին:
Նկատի ունենալով, որ իրավիճակը գերեզմանոցային ծառայությունների մատուցման ոլորտում գործնականում չի փոխվում անգամ հարուցված բազմաթիվ քրեական գործերի, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված քրեական հետապնդումների պայմաններում՝ Երևան քաղաքի դատախազը բարձրացրել է ՀՀ օրենսդրության պահանջների պահանմամբ ոլորտում աշխատող անբարեխիղճ աշխատակիցների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը՝ սկսած ոլորտը համակարգող կամ ոլորտի նկատամամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցներից մինչև «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի ղեկավար կազմը, աշխատակիցները, գերեզմանատան վարիչները և հսկիչները:
Միջնորդագրով դրվել է նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայություններ-«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ–գերեզմանատան վարիչ-գերեզմանատան հսկիչ քառաստիճան համակարգում կարգավորող իրավանորմերի և հարաբերությունների կատարման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման և կատարելագործման անհետաձգելի միջոցառումներ սկսելու հարցը:
Պատրաստակամություն է հայտնվել դատախազության կողմից, իր իրավասության շրջանակներում, ներգրավվելու համապատասխան աշխատանքներում:
Միջնորդագիրը ներկայացվելուց հետո Երևանի քաղաքապետն արձագանքել է: Բարձրացված հարցերի շուրջ արդեն իսկ նախնական քննարկում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետի և Երևանի դատախազի տեղակալի միջև:
Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
Լրահոս
- Ադրբեջանը միշտ էլ հավակնություններ ունեցել է ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք կարող էին տալ ճանապարհների նկատմամբ վերահսկողության հնարավորություն․ Թաթոյան 13:00 16 Մայիս 2022
- Երևանում անհնազանդության ակցիաներ էին, ոստիկանությունը բերման ենթարկեց ցուցարարներին (տեսանյութ) 12:52 16 Մայիս 2022
- Երաժշտության ձայնը բարձր է եղել, չեմ լսել ոստիկանի պահանջը․ լարվածություն՝ ոստիկանի ու ավտոերթի մասնակցի միջև 12:49 16 Մայիս 2022
- «Քամուն էլ եք պատասխանատվության ենթարկելու». Ոստիկանները տուգանեցին վարորդին, քանի որ քամուց դրոշը փակել էր համարանիշը 12:40 16 Մայիս 2022
- Ոստիկանները ստացել են հանձնարարություն վախեցնելու՝ մեքենաները տուգանային հրապարակ տանելով. Թադեւոս Ավետիսյան 12:38 16 Մայիս 2022
- Լարված վիճակ՝ Հաղթանակ կամրջի վրա. կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ավտոերթի մասնակիցներին 12:36 16 Մայիս 2022
- Ընթանում է Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը (ուղիղ) 12:31 16 Մայիս 2022
- Անհնազանդության ակցիաների ժամանակ 21 անձ է բերման ենթարկվել 12:27 16 Մայիս 2022
- Ոստիկանությունը չարաշահում է իր լիազորությունները և անցել է ակնհայտ ապօրինի գործողությունների. Արտակ Զաքարյան 12:16 16 Մայիս 2022
- Օբյեկտիվ լրատվություն, թե՞ վախեցնելու փորձ. Գոհար Մելոյանը՝ ավտոերթի մասնակցիներին տուգանային հրապարակ տանելու մասին 12:05 16 Մայիս 2022
- Կիրակնօրյա հյուրասիրություն՝ Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում 11:54 16 Մայիս 2022
- Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար 11:43 16 Մայիս 2022
- Խիստ անհանգստացնող է որևէ ցածր նշաձողի մասին անգամ ակնարկը, ինչը երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել. Գևորգ Դանիելյան 11:32 16 Մայիս 2022
- Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար 11:21 16 Մայիս 2022
- Մելանյա Թրամփն ակնարկել է, որ ամուսինը կարող է երկրորդ անգամ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 11:10 16 Մայիս 2022
- Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ 10:58 16 Մայիս 2022
- Երևանի երթևեկությունը կաթվածահար է. Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան 10:47 16 Մայիս 2022
- «Մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու». Ոստիկանները որոշ ժամանակով փակեցին Աշտարակի խճուղուց եկող ավտոերթի ճանապարհը 10:36 16 Մայիս 2022
- «Դու պատասխան կտաս խփելու համար». ոստիկանները ուժով դուրս էին բերում մեքենաներից երթի մասնակիցներին ու բերման ենթարկում 10:25 16 Մայիս 2022
- «Եթե տանեք, մենք այստեղից չենք շարժվի». «Դիմադրության» շարժման ավտոերթի ժամանակ իրավիճակը լարվեց 10:14 16 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
12:29 15 Մայիս 2022 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
-
17:05 14 Մայիս 2022 Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինին Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
-
16:56 14 Մայիս 2022 Անհեթեթություն է. ՊՆ-ից հերքում են Սուրեն Պապիկյանի եւ իր թիկնապահների մասնակցությամբ միջադեպը Անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:
Միջազգային լուրեր
-
11:43 16 Մայիս 2022 Թբիլիսիում օծվեց հայ և վրաց ազգերի բարեկամությանը նվիրված խաչքար Հարկ է նշել, որ հայ եկեղեցու բակում խաչքարը կանգնեցվեց թբիլիսահայ Մխիթարյան ընտանիքի կողմից:
-
11:21 16 Մայիս 2022 Վրաստանի, Ադրբեջանի և Ռումինիայի պատվիրակությունները մեղադրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար Երեք երկրի պատվիրակություններ մեղադրել են «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի կազմակերպիչներին իրենց սահմանած միավորները փոխելու համար։
-
10:58 16 Մայիս 2022 Ռուս հաքերներին կասկածել են «Եվրատեսիլ-2022»-ի քվեարկության ժամանակ DDoS-հարձակում իրականացնելու մեջ Անհայտ հաքերները փորձել են խանգարել «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակչի անցկացմանը, սակայն համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի գծով մասնագետներին հաջողվել է կանխել դա:
Տնտեսություն
-
19:42 14 Մայիս 2022 Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
-
20:54 13 Մայիս 2022 Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է 455.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.19 դրամով:
-
14:44 9 Մայիս 2022 Արարատի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: