22:05:07 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարը

    13:39 23 Սեպտեմբեր 2021

    Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, սիրելի ընկեր Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ Ձեզ հղել իմ ջերմ շնորհավորանքները։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ վերահաստատել այն ամբողջ կարևորությունը, որ ես հաղորդում եմ Ձեր երկրի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցության հարաբերությունների զարգացմանը։

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի նախագահության շրջանակում Հայաստանը վճռականորեն ներգրավված է Ատյանների աշխատանքներում՝ մաղթում եմ, որ առանձնաշնորհյալ կապերը մեր կազմակերպության հետ էլ ավելի սերտանան՝ շարունակելով առաջ մղել համերաշխության և ազատության ընդհանուր իդեալները, որոնք անցնում են նորացված բազմակողմանիությամբ՝ ավելի ուշադիր կանանց և տղամարդկանց միջև հավասարությանը, ինչպես նաև մշակութային և լեզվական բազմազանությանը, ինչն այդքան թանկ է Ֆրանկոֆոնիայի համար։ Վերահաստատում եմ Ֆրանկոֆոնիայի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական նախաձեռնություններին, մասնավորապես այնպիսի նախաձեռնություններին, որոնք ուղղված են իրավական պետության ամրապնդմանը, ժողովրդավարության ուժեղացմանը և ֆրանսերեն լեզվի խթանմանը»: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս