01:03:12 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և տիրի նրա տարածքին, աշխարհը կսկսի նման պատերազմների «բաց սեզոն». Բլինկեն

    13:13 9 Օգոստոս 2022

    Եթե ԱՄՆ-ն թույլ տա Ռուսաստանին գրավել Ուկրաինան, դա կհանգեցնի նրան, որ աշխարհը կսկսի նման պատերազմների «սեզոն»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է Reuters-ը։

    «Եթե մենք թույլ տանք, որ մի մեծ երկիր ծաղրի ավելի փոքրին, պարզապես ներխուժի և առանց ընդդիմության տիրի նրա տարածքին, ապա դա բաց սեզոն կնշանակի ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում», - ասել է Բլինկենը։

    Պետքարտուղարը նաև հավելել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սպառնում է միջազգային համակարգի հիմնարար սկզբունքներին։ Այդ իսկ պատճառով այժմ կարևոր է դիմակայել ռուսական ագրեսիային։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս