20:07:24 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պեսկով. Պուտինն այս տարվա Մկրտությանը որոշել է չընկղմվել սառցաջրում

    15:07 19 Հունվար 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա Մկրտությանը որոշել է չընկղմվել սառցաջրում համաճարակաբանական պայմանների հետ կապված, լրագրողներին տեղեկացրել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Այս տարի նախագահը նախընտրեց լսել եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդները եւ չընկղմվել սառցաջրում համաճարակաբանական պայմաններից ելնելով»,- ասել է Պեսկովը։

    «Հնչեցվել են եկեղեցու ներկայացուցիչների խորհուրդներ, որ համավարակի պայմաններում պետք է մտածել դա անելուց (սառցաջրում ընկղմվելուց) առաջ։ Եվ նախագահը որոշում ընդունեց լսել այդ խորհուրդները եւ չընկղմվել»,- ավելացրել է նա։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ