15:27:00 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 7 % տնտեսական ակտիվության ցուցանիշն անիրատեսական է.Վահե Հակոբյանը առաջարկեց տնտեսական աճի նշաձողն իջեցնել 5%

    16:13 8 Դեկտեմբեր 2021

    7 % տնտեսական ակտիվության ցուցանիշն անիրատեսական է ու դժվար հավատալի: ԱԺ-ում 2022թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը


    «Կապիտալ ծախսերը 2022 թվականին նախատեսվում է ավելացնել ավելի քան 130 միլիարդով, այն պարագայում, երբ կառավարությունն արդեն իսկ թերացել է և ներկա տարում կապիտալ ծախսերը շուրջ 30 տոկոսով չի կատարվել, ինչպե՞ս է սա կատարվելու», - ասաց Հակոբյանը և վստահեցրեց, որ 7 % տնտեսական աճի հնարավոր չի լինելու հասնել.

    «2021թ-ին էլ ձեր կոլեգան՝ Վահան Քերոբյանը, 15% թռիչքաձև աճ էր կանխատեսել, բայց տարվա վերջ այն մոտ 5% է կազմել, եթե նույնիսկ 5% էլ փակենք տարին, համարում եմ, որ ներկայիս վիճակում լավ ցուցանիշ կլինի»,- ասաց նա

    Ըստ Հակոբյանի, կառավարությունը մանիպուլացնում է, երբ ասում է՝ 2021 թվականի հունվար-հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5,7 տոկսով` կազմելով 197 հազար 881 դրամ

    «Կառավարությունն այս հարցով մանիպուլացնում և մոլորությամն մեջ է գցում հանրությանը՝ հաշվի չառնելով գնաճը,-ասաց պատգամավորը:

    Վահե Հակոբյանը կառավարությանն առաջարկեց տնտեսական աճի 7 նշաձողն իջեցնել` 5- 5,5 տոկոս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս