09:57:41 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե Երևան–Կապան օդային չվերթ է բացվում. Փորձագետ

    01:00 21 Նոյեմբեր 2021

    Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էության փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

    «Հիշո՞ւմ եք, թե օրեր առաջ, երբ ադրբեջանցիներն ըստ էության փակեցին ճանապարհները Սյունիքում, իշխանությունները միանգամից հերթական քարոզչական կուտը նետեցին դաշտ, թե բա Երևան–Կապան օդային չվերթ է էսա ուր-որ է բացվում։

    Կարծես ուսուցիչները պիտի ինքնաթիռով թռնեին Գորիսից գյուղեր դասեր վարելու համար...

    Իսկ երեկ առանց աղմուկի թեման փակվեց. ընկերությունը, որն իբր պետք է այդ չվերթներն իրականացներ, հետ կանչեց դիմումը։

    Այս ամենն առավել զավեշտալի է, երբ նայում ես ամսաթվերին...

    • Նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնում են, թե 2022-ից կանոնավոր չվերթներ կիրագործվեն Երևանից Կապան։

    • Նոյեմբերի 14-ին Կապանում ՏԻՄ ընտրություններ են։

    • Նոյեմբերի 16-ին ավիանկերությունը հետ է կանչում չվերթներ իրականացնելու իր դիմումը»,- գրել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ