19:30:23 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ալեն Սիմոնյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի հետ քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

    15:03 23 Սեպտեմբեր 2022

    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին կուսակցության 135-ամյակի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն:

    ԱԺ-ից հայտնում են, որ մտքեր են փոխանակվել Հայաստանին, Սփյուռքին եւ Արցախին առնչվող կենսական նշանակության հարցերի շուրջ՝ այս համատեքստում առանձնացնելով քաղաքական ուժերի միասնական գործելու անհրաժեշտությունը:

    Անդրադարձ է եղել նաեւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ